«Բարսելոնան» պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպանին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն կարող է լքել թիմը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է լրագրող Խոսե Ալվարես Հայան։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիների ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել 21-ամյա իսպանացուն, եթե ստանա 30 միլիոն եվրոյի առաջարկ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պրեմիեր Լիգայի ակումբները հարցում են ուղարկել «Բարսելոնային» Կասադոյի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Մարկ Կասադոն «Բարսելոնայի» սան է։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, խփել է մեկ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։