Էկտոր Ֆորտը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Ասթոն Վիլան» պատրաստվում է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» պաշտպան Էկտոր Ֆորտի հետ, հայտնել է ինսայդեր Մատեո Մորետտոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը խնդրել է 19-ամյա իսպանացու ներկայացուցիչներին տեղեկացնել, թե արդյոք նա ցանկանում է լքել «Բարսելոնան» այս ամռանը։

Պաշտպանը 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում գոլ չի խփել 21 խաղում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։