«Ինտերը» որոշում է կայացրել Ադեմոլա Լուկմանի վերաբերյալ

«Ինտերի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել Ադեմոլա Լուկմանի ձեռքբերումից՝ տեղեկացնելով «Ատալանտային» և ֆուտբոլիստի գործակալներին։

Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ նիգերիացին, որը նախկինում ցանկություն էր հայտնել տեղափոխվել «Ինտեր» և բաց էր թողել մարզումները դրա պատճառով, այժմ, ամենայն հավանականությամբ, կշարունակի իր կարիերան «Ատալանտայում»։

Չնայած կոնֆլիկտներին և տուգանքի սպառնալիքին, Լուկմանը պատրաստ է վերադառնալ թիմ և կարող է խաղադաշտ դուրս գալ Ա Սերիայի մեկնարկային տուրի՝ «Պիզայի» դեմ խաղում։