«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն արձագանքել է իր նախկին թիմակից, իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի՝ ակումբից հեռանալու մասին հայտարարությանը։
«Սրանք դժվար և անարդար ժամանակներ են։ Ես ցավում եմ Դոննարումայի համար», – Մբապպեի խոսքերն է մեջբերում Defensa Central-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել էր, որ Դոննարումային թիմից հեռացնելու որոշումն անձամբ է կայացրել, քանի որ իրեն անհրաժեշտ է այլ բնութագրերով դարպասապահ։ Ավելի ուշ իտալացին գրառում էր հրապարակել, որում հայտարարել էր թիմից հեռանալու մասին։
Դարպասապահի գլխավոր հավակնորդը համարվում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։