Կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարող է շարունակել իր կարիերան Իտալիայում, ըստ լրագրող Ջանլկուկա Դի Մարցիոյի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա սերբը բանակցություններ է վարել «Սասուոլոյի» ղեկավարության հետ։
Օգոստոսի 14-ին «Լիոնը» հայտարարեց Մատիչի հեռանալու մասին։ Կիսապաշտպանը ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 58 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։