«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռիկո Լյուիսը հայտարարել է, որ կցանկանար շարունակել կարիերան իր ներկայիս ակումբում։
«Ես երբեք ինձ չեմ տեսել մեկ այլ ակումբում։ Ես միշտ ցանկացել եմ խաղալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում», – 20-ամյա անգլիացու խոսքերն է մեջբերում BBC-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նոթինգհեմ Ֆորեսթը» հետաքրքրված է պաշտպանով և պատրաստ է խաղացողի համար առաջարկել մոտ 35 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Լյուիսը 44 խաղում խփել է 2 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։