Մարկուս Ռեշֆորդ․ «Նա շատ շփվող և անմիջական է»

«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ աշխատելու իր տպավորություններով։

«Նա շատ շփվող և անմիջական է, ինչը հատկապես կարևոր է շատ երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Ուղղությունը պետք է հստակ լինի։ Նրանց մոտիվացիան բարձր է՝ նախորդ մրցաշրջանից ավելի լավ հանդես գալու համար, ուստի կարծում եմ, որ թիմը կհաջողի։ Նա յուրահատուկ մարզիչ է, ով գիտի, թե ինչպես աշխատել յուրահատուկ ֆուտբոլիստների հետ», – Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Հուլիսի 23-ին «Բարսելոնան» հայտարարեց 27-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է 2025/26 մրցաշրջանի համար և կավարտվի 2026 թվականի հունիսի 30-ին։ Պայմանագրում ներառված է նաև գնման հնարավորություն։