Քրիստոֆեր Նկունկուն շատ մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն

«Բավարիան» լուրջ առաջընթաց է գրանցել «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերի հարցում, տեղեկացնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ մյունխենյան ակումբը արդեն համաձայնեցրել է ֆրանսիացի ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը։ Այժմ կողմերին մնում է ընդհանուր համաձայնության հասնել «Չելսիի» հետ։

Նկունկուն «Լայպցիգից» «Չելսի» էր տեղափոխվել 2023 թվականին՝ 60 միլիոն եվրոյի դիմաց։ Լոնդոնյան թիմի կազմում նա մասնակցել է 62 խաղի, որտեղ դարձել է 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի հարձակվողը միջինում ստացել է 46 րոպե խաղաժամանակ։