Ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, որի իրավունքները պատկանում են «Ռեալ Մադրիդին», կարող է տեղափոխվել «Մառախլապատ Ալբիոն»։ Այս մասին հաղորդում են Fichajes-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է մոտ 80 միլիոն եվրո հատկացնել ֆուտբոլիստի ձեռքբերման համար։
Թիմի մարզիչ Ռուբեն Ամորիմը հաստատել է ֆրանսիացու տրանսֆերը։ Էդուարդոն «արքայական» ակումբի շարքերը միացել է 2021 թվականին։ Կիսապաշտպանի և իսպանական գրանդի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2028/2029 մրցաշրջանի ավարտին։