Ֆրանսիայի լիգա 1-ի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային տուրից հետո լուրջ միջադեպ է գրանցվել «Մարսելի» հանդերձարանում։ «Ռենից» կրած պարտությունից (0:1) հետո թիմի հարձակվող Ջոնաթան Ռոուն և կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն վիճաբանել են, որը վերածվել է կռվի, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզչական շտաբն ու թիմակիցները միջամտել են և միայն որոշ ժամանակ անց կարողացել բաժանել ֆուտբոլիստներին։
Միջադեպի ուսումնասիրման արդյունքում ակումբի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես հեռացնել Ռոուին և Ռաբիոյին առաջին թիմից։ Չնայած որակազրկումը երկարատև չի լինի, «Մարսելը» նպատակ ունի ցույց տալ, որ նման վարքագիծը անընդունելի է։