Նոր մրցաշրջանը լավ է սկսվել Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած երեք ակումբներից երկուսի համար: Շաբաթ օրը «Սանդերլենդը» ուրախացրեց իր երկրպագուներին՝ տանը խոշոր հաշվով հաղթանակ տանելով «Վեսթ Հեմին» (3-0), մինչդեռ երկուշաբթի օրը «Լիդսը» հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ՝ շնորհիվ վերջին րոպեներին խփած գոլի (1-0):
Opta-ի տվյալներով՝ սա պատմության մեջ ընդամենը երրորդ դեպքն է, երբ երկու նոր թիմերի հաջողվել է Պրեմիեր լիգան հաղթանակով սկսել: Նախկինում նման բան տեղի է ունեցել միայն 1997/98 մրցաշրջաններում (Բոլթոն և Քրիստալ Փելաս) և 2021/22 մրցաշրջաններում (Բրենթֆորդ և Ուոթֆորդ):
Բարնլին՝ Պրեմիեր լիգայի ներկայիս երրորդ նորեկը, մրցաշրջանը շատ ավելի քիչ հաջող սկսեց և արտագնա խաղում պարտվեց «Թոթենհեմին»՝ 0-3 հաշվով: