Կառլո Անչելոտտին Վինիսիուս Ժունիորին չի հրավիրի հավաքական

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին առաջիկա խաղերի հայտացուցակում չի ընդգրկել Մադրիդի «Ռեալի» եզրափակիչ հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն։

ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերին բրազիլացիները մրցելու են Չիլիի և Բոլիվիայի հավաքականների դեմ։ Անչելոտին որոշել է 25-ամյա Վինիսիուսին տրամադրել հանգստի հնարավորություն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ֆուտբոլիստը որակազրկված է Չիլիի դեմ հանդիպմանը։

«Ռեալի» մյուս բրազիլացի խաղացողները՝ կիսապաշտպան Ռոդրիգոն և պաշտպան Էդեր Միլիտաոն, ընդգրկվել են նախնական հայտացուցակում։ Վերջնական կազմը կհրապարակվի օգոստոսի 25-ին։

Նշենք, որ Բրազիլիայի հավաքականը արդեն ապահովել է մասնակցությունը Մունդիալ 2026-ին։