«Ռեալ Մադրիդը» որոշում է կայացրել Էդուարդո Կամավինգայի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդը» պատրաստ է որոշակի պայմաններով քննարկել կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի վաճառքը: «Արքայական» ակումբը կհաստատի ֆրանսիացու վաճառքը միայն այն դեպքում, եթե նրա համար առաջարկվի ավելի քան 80 միլիոն եվրո, հաղորդում է Defensa Central-ը:

Գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գոհ է կիսապաշտպանից: Ակումբը կարծում է, որ սահմանված գինը պետք է վախեցնի գնորդներին: Transfermarkt կայքում Էդուարդո Կամավինգայի արժեքը կազմում է 60 միլիոն եվրո:

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան հսկայի հետ հաշվարկված է մինչև 2029 թվականի կեսերը: Այսօր՝ ժամը 23:00-ին, «Ռեալը» տանը կընդունի «Օսասունային» Լա Լիգայի առաջին տուրում: