Թոմաս Ֆրանկ․ «Ես նրան համարում եմ Պրեմիեր Լիգայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը մեկնաբանել է կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի հետ պայմանագրի երկարաձգումը։ «Թոթենհեմի» նոր ավագը պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը, որի մասին հայտնի դարձավ երկուշաբթի օրը։

«Ես Քրիստիանին համարում եմ Պրեմիեր լիգայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը, և եթե նա երկար ժամանակ մնա մեզ հետ, ապա մենք և մեր երկրպագուները պետք է անչափ երջանիկ լինենք։ Նրա՝ պայմանագիրը երկարաձգելու որոշումը ցույց է տալիս նրա նվիրվածությունը մեր նախագծին», – Ֆրանկի խոսքերն է մեջբերում «Թոթենհեմի» մամուլի ծառայությունը։

Քրիստիան Ռոմերոն լոնդոնցիների կազմում անցկացրել է 126 խաղ՝ 2021 թվականին ակումբին միանալուց ի վեր։ 27-ամյա արգենտինացին «Տոտենհեմի» կազմում կատարել է ութ գոլ և երեք գոլային փոխանցում։