Իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն դժգոհ է «Բարսելոնայում» իր ունեցած դերից։
El Nacional-ի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստը գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին հայտնել է, որ չի հաշտվում պահեստայինի կարգավիճակի հետ և վճռական է դառնալ հիմնական կազմի անբաժան մաս։ Օլմոն գիտակցում է, որ մրցակցությունը բարձր է, սակայն ցանկանում է ապացուցել իր կարևորությունը թիմի համար։
Իսպանական Լա Լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ Օլմոն խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի սկզբում և անցկացրեց ամբողջ մնացած հատվածը։
Կատալոնական ակումբի հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին՝ «Լևանտեի» դեմ, Երևանի ժամանակով 23:30-ին։