«Բավարիան» շարունակում է փորձել համաձայնության գալ «Չելսիի» հետ հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերի վերաբերյալ։
Ֆրանսիացին արդեն որոշում է կայացրել. նա ցանկանում է տեղափոխվել մյունխենյան գրանդ, նրա հետ համագործակցության բոլոր պայմանները համաձայնեցված են։
Հիմա ամեն ինչ կախված է ակումբներից, որոնք դեռ չեն հասցրել համաձայնության գալ գործարքի մանրամասների շուրջ։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բավարիան» չի հանձնվում. երկուշաբթի օրը տեղի են ունեցել նոր բանակցություններ «Չելսիի» հետ տրանսֆերի վերաբերյալ։
Գերմանիայի չեմպիոնի սպորտային բաժնի ղեկավար Մաքս Էբերլը անում է ամեն ինչ՝ տրանսֆերը ձևակերպելու համար։
Քրիստոֆեր Նկունկուի՝ միջավայրը փոխելու ցանկության մասին խոսվել է դեռևս նախորդ մրցաշրջանում։ 27-ամյա հարձակվողը գոհ չէ Էնցո Մարեսկայի թիմում փոխարինողի դերից։