Հայտնի է, թե որ դեպքում «Բարսելոնան» կարող է գրանցել Վոյցեխ Շչեսնիին

Տեղեկություններ են հայտնվել «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ կապված իրավիճակի մասին:

Marca-ի տվյալներով՝ լեհ դարպասապահը կարող է ընդգրկվել «Բարսելոնայի» ընթացիկ մրցաշրջանի հայտացուցակում, եթե «Բլաուգրանան» բաժանվի Ինյակի Պենյայից և Օրիոլ Ռոմեուից:

Նշենք, որ «Բարսելոնան» նախկինում հաջողությամբ գրանցել էր Ժոան Գարսիային և Մարկուս Ռեշֆորդին՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքի պատճառով:

Օգոստոսի 23-ին Հանս-Դիտեր Ֆլիկի սաները Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում արտագնա խաղ կանցկացնեն «Լևանտեի» դեմ: