Ռիո Ֆերդինանդը աջակցել է Վիկտոր Գյոկերեսին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պաշտպանել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ հարձակվող Վիկտոր Գյոկերեսին՝ կոչ անելով չշտապել եզրակացություններով հանդես գալ։ Շվեդ ֆուտբոլիստը քննադատության է ենթարկվել Պրեմիեր լիգայում անհաջող դեբյուտի համար․ «Յունայթեդի» դեմ խաղում նա մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 59-րդ րոպեին՝ առանց աչքի ընկնելու։

«Ես տեսել եմ Գյոկերեսի հասցեին հնչող քննադատությունները, բայց կարծում եմ՝ պետք է նրան ժամանակ տալ։ Առնվազն հինգ-վեց խաղ է պետք, որպեսզի նա լիարժեք մարզավիճակ հավաքի։ Տրանսֆերային իրավիճակի պատճառով շատ չի մարզվել։ Նման բան է կատարվում նաև Իսակի հետ, ով նույնպես հաճախ մնում է մենակ։ «Արսենալը» խորը կազմ ունի, օրինակ՝ Հավերցը մտավ խաղադաշտ որպես փոխարինող։ Թիմն ունի հաջողության իրական հնարավորություն», – Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Arsenal news-ը։

Հիշեցնենք՝ «Արսենալը» «Օլդ Թրաֆորդում» նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ շնորհիվ Ռիկարդո Կալաֆիորիի խփած գոլի։