Խաբի Ալոնսո․ «Նա ինձ չզարմացրեց»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է թիմի հարձակվող Բրահիմ Դիասի մասին իր մեկնաբանություններով։

«Նա շատ լավն է։ Նա ինձ չզարմացրեց, ես նրան շատ լավ գիտեի, նախքան ակումբ գալը», – լրագրողներին ասել է Ալոնսոն։

Անցյալ մրցաշրջանում 26-ամյա մարոկկացին մասնակցել է 56 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, որոնցում նա խփել է վեց գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։

«Ռեալը» նոր մրցաշրջանի իր առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 19-ին։ «Սպիտակների» մրցակիցը բացման փուլում կլինի «Օսասունան»։ Դիմակայության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։