Սեբաստիան Ալեն հեռացել է «Բորուսիայից»

Կոտ դ’Իվուարցի կենտրոնական հարձակվող Սեբաստիան Ալեն հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից»։ 31-ամյա հանդես կգա  Հոլանդիայի առաջնությունում՝ աշխատանքային պայմանագիր կնքելով «Ուտրեխտի» հետ։

Ակումբի մամուլի ծառայության տվյալներով՝ կողմերը կարճաժամկետ պայմանագիր են կնքել մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Փորձառու խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է երեք միլիոն եվրո։

2024/2025 մրցաշրջանում Սեբաստիանը վարձավճարով խաղացել է «Ուտրեխտում»։ Հարձակվողը մասնակցել է Հոլանդիայի առաջնության 16 խաղի՝ խփելով չորս գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։