«Ինտերը» ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել

«Ինտերը» ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել և հետաքրքրված է «Անտվերպենի» դարպասապահ Սեննե Լամմենսիի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Het Laatste Nieuws հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ «Ներաձուրիի» ղեկավարությունը երկարաժամկետ փոխարինող է փնտրում ներկայիս դարպասապահ Յան Զոմմերի համար, ով այս տարի կդառնա 37 տարեկան։ Իտալական ակումբը հարցումներ է կատարել Լամմենսի վերաբերյալ։ «Անտվերպենը» ցանկանում է դարպասապահի վաճառքից վաստակել առնվազն 20 միլիոն եվրո։

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բելգիացուն հետաքրքրել են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիդսը» և «Գալաթասարայը»։ Անցյալ մրցաշրջանում Լամմենսը «Անտվերպենի» կազմում անցկացրել է 44 խաղ, որոնցից 10-ում նա ոչ մի գոլ չի բաց թողել։

Transfermarkt-ի տվյալներով՝ 23-ամյա դարպասապահի արժեքը կազմում է 9 միլիոն եվրո։