Պեպ Գվարդիոլա․ «Հուսով եմ՝ մենք կկարողանանք լուծում գտնել նրա համար»

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Շտեֆան Օրտեգան, կարծես, շուտով կհեռանա ակումբից։ Գերմանացին վաճառքի է հանվել Ջեյմս Թրաֆորդի՝ «Բարնլիից» տեղափոխվելուց հետո։

Ներկայումս պարզ չէ, թե որտեղ կշարունակի 32-ամյա ֆուտբոլիստը կարիերան։

«Հուսով եմ՝ մենք կկարողանանք լուծում գտնել Օրտեգայի համար։ Նա մեզ չեմպիոնական տիտղոսը պարգևեց, երբ հետ մղեց Սոնի հարվածը «Թոթենհեմի» դեմ արտագնա խաղում։ Մենք բախտավոր ենք, քանի որ ունենք իսկապես լավ դարպասապահներ», – Պեպ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։