Կոկե․ «Մենք «Ատլետիկոն» ենք»

«Ատլետիկոյի» ավագ Կոկեն խոսել է Լա Լիգայի առաջին տուրում «Էսպանյոլի» դեմ պարտության մասին (1-2)։

«Մեզ պակասում էր վճռականությունը մեր և մրցակցի դարպասների մոտ, հատկապես երկրորդ խաղակեսում։ Չնայած ես դեռ չեմ կարծում, որ արդյունքը արդարացի էր։ Մենք վերահսկում էինք խաղը մինչև գոլ բաց թողնելը։ Բայց մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասվում, մենք «Ատլետիկոն» ենք», – ասել է Կոկեն խաղից հետո տված հարցազրույցում։

Հաջորդ շաբաթ օրը՝ օգոստոսի 23-ին, Դիեգո Սիմեոնեի թիմը կմրցի «Էլչեի» դեմ տնային խաղում։