Ջեյդոն Սանչոն չի տեղափոխվի Ա Սերիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն չի տեղափոխվի «Ռոմա», հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել իտալական ակումբ, քանի որ չի գոհացել անձնական պայմանագրի առաջարկից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը ցանկանում է շաբաթական ստանալ մոտ 290 հազար եվրո՝ տարեկան մոտավորապես 15 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Ռոման» հրաժարվել է հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններից։

2021 թվականին Սանչոն «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 85 միլիոն եվրոյի դիմաց։ 2024/25 մրցաշրջանում խաղացողը վարձավճարով խաղացել է «Չելսիի» կազմում։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 խաղ, խփել է հինգ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։