«Միլանի» նախկին ավագը տեղափոխվեց Հունաստան

Հունական «Պանատինաիկոսը» հայտարարել է «Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիայի տրանսֆերի մասին։ Պաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։

«Բարի գալուստ Աթենք», – ասվում է ակումբի մամուլի ծառայության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։

28-ամյա պաշտպանը իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Միլանում»։ Ընդհանուր առմամբ, Կալաբրիան «ռոսոներիների» կազմում անցկացրել է 272 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 10 գոլ և կատարելով 21 գոլային փոխանցում։ Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղացել է «Բոլոնիայում», որտեղ նվաճել է Իտալիայի գավաթը։