«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է թիմից հնարավոր հեռանալու մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սաութհեմփթոնի» և «Կրասնոդարի» միջև հայ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ են ընթանում։
«Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Դեռ ժամանակ կա, կտեսնենք, թե ինչ կլինի», – Матч ТВ-ի եթերում ասել է Էդուարդ Սպերցյանը։
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Հիմնական թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 151 հանդիպում, խփել 48 գոլ և կատարել 36 գոլային փոխանցում։ Անցյալ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը ակումբի հետ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։