Ալեսանդրո Բաստոնին կարող էր հայտնվել անգլիական գրանդում

Իտալիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարող էր շարունակել իր կարիերան Պրեմիեր Լիգայի թոփ ակումբներից մեկում։ Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Չելսին» ցանկանում էր գնել ֆուտբոլիստին, սակայն միլանյան ակումբը հրաժարվել է վաճառել իր առաջատար խաղացողին։ «Թոշակառուները» Ալեսանդրոյի համար առաջարկել էին 50 միլիոն եվրո, սակայն այդ գումարը չէր բավարարում «Ներաձուրիի» ղեկավարությանը։

Անցյալ մրցաշրջանում Բաստոնին մասնակցել է 57 խաղի, խփել երկու գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Պաշտպանի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։