«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է մնալ ակումբում ևս մեկ տարի։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։
Ինչպես և սպասվում էր, 2025/26 մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, լեհի համար վերջինը կլինի կատալոնական թիմում, բայց շատ հավանական է, որ կատալոնացիների ղեկավարությունը կակտիվացնի պայմանագիրը մինչև 2027 թվականի ամառ երկարաձգելու հնարավորությունը, հայտնում է Sport-ը։
Այս պահին նման հնարավորությունը չի բացառվում։ Ռոբերտ Լևանդովսկին օգոստոսի 21-ին կդառնա 37 տարեկան։ Հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 147 խաղում խփել է 101 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։