Դիեգո Սիմեոնեն ամփոփել է «Էսպանյոլից» կրած պարտությունը

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա Լիգայի առաջին տուրում «Էսպանյոլից» կրած պարտությունը (1-2)։

«Արդյունքը մեզ ցավ է պատճառում։ Բայց մրցաշրջանի սկզբում ես պետք է հույսս դնեմ տեսանելի լավ բաների վրա։ Մեզ ավելի շատ ռեալիզմ է պետք հարձակման մեջ։ Ֆուտբոլը զարմանալի է. նրանք ունեցան ստանդարտ խաղարկում, որից հետո հավասարեցրին հաշիվը, և անմիջապես դրանից հետո երկրորդ գոլը եկավ, և դու զրոյի ես վերածվում։

Մրցակիցը լավ օգտագործեց իր հնարավորությունները. նախ ստանդարտ խաղարկումից, ապա այն 2-1-ը, որը մեզ շատ ցավ պատճառեց և զրկեց հաղթանակի կամ ոչ-ոքիի հնարավորություններից։ Սա ճանապարհի մի մասն է։ Մենք ցավում ենք այս արդյունքից, բայց դա կօգնի մեզ կատարելագործվել և աճել։ Ես մնում եմ թիմի բոլոր լավ բաների հետ։ Մենք կաշխատենք ուղղել թույլ տրված սխալները», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։