«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տրամադրության մասին։
«Մեսսին ուզում է խաղալ յուրաքանչյուր խաղում։ Նա նաև ուզում էր խաղալ «Օռլանդոյի» դեմ։ Դուք պետք է հասկանաք, թե ինչու է Լեոն Լեո. որովհետև նա միշտ ուզում է լինել խաղադաշտում», – ասել է Մասկերանոն MLS-ի խաղում «Լոս Անջելես Գելաքսիի» նկատմամբ տարած 3-1 հաշվով հաղթանակից հետո։
Լիոնել Մեսսին «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ խաղին մտավ խաղադաշտ 46-րդ րոպեին։ Նա հաղթական գոլը խփեց 84-րդ րոպեին։ Մեսսին նաև գոլային փոխանցում կատարեց։
Մեսսին վնասվածքից հետո վերադարձավ «Ինտեր Մայամիի» կազմ։ 38-ամյա հարձակվողը բաց թողեց երկու հանդիպում։