Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր տարբերակներ ունի Եվրոպայում։
Ինչպես հայտնում է Armenia Football-ը, պորտուգալական «Պորտուն» և ֆրանսիական «Լանսը» առաջարկներ են արել «Կրասնոդարին» Սպերցյանի համար։
Աղբյուրի համաձայն՝ «Պորտուն» ցանկանում է գնել կիսապաշտպանին 10 միլիոն եվրոյով, գումարած պատրաստ է գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից մեկին։ Ինչ վերաբերում է «Լանսին», ակումբը առաջարկել է 12 միլիոն եվրո գումարած բոնուսներ։
Ավելի վաղ «Սաութհեմփթոնը» նոր առաջարկ էր ուղարկել «Կրասնոդարին», ավելացնելով իր առաջարկը մինչև 12 միլիոն եվրոյի։
Այս մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը յոթ խաղում խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։