Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին մեկնաբանել է «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի շուրջ ստեղծված իրավիճակը։
Շվեդը վերջերս լքեց ակումբը առանց ղեկավարության թույլտվության՝ որպես բողոքի նշան։
«Այն փաստը, որ նա հրաժարվում է գալ և մարզվել, շատ կդժվարացնի նրա վերադարձը։ Նա սխալ բան է անում։ Հնարավոր է՝ նա սխալ խորհուրդներ է ստանում։ Բայց «Լիվերպուլը» պետք է նաև մտածի այն մասին, թե արդյոք նրանք ցանկանում են այնպիսի ֆուտբոլիստի, որը կհրաժարվի իր թիմակիցներից», – Ռունիի խոսքերն է մեջբերում Mail Sport-ը։
Անցյալ մրցաշրջանում Իսակը դարձավ «Նյուքասլի» լավագույն ռմբարկուն՝ 42 խաղում խփելով 27 գոլ։