«Չելսիի» առաջատարներից մեկը կարող է տեղափոխվել «Բավարիա»

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է մոտ ապագայում տեղափոխվել «Բավարիա»։

Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հայտնի լրագրող Բեն Ջեյքոբսը, մյունխենյան թիմը լավատեսորեն է տրամադրված արագ գործարքի հնարավորության հարցում՝ շաբաթավերջին տեղի ունեցած դրական բանակցություններից հետո։

Միաժամանակ նշվում է, որ 27-ամյա Նկունկուի տրանսֆերի բանաձևը դեռևս քննարկվում է։ Քրիստոֆեր Նկունկուն «Չելսիի» կազմում անցկացրել է 62 խաղ, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։