Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման պատրաստվում է հեռանալ ՊՍԺ-ից։ Վերջին օրերին մամուլը 26-ամյա իտալացուն կապում է «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով CaughtOffside-ին, «Ռեալ Մադրիդը» դիտարկում է Դոննարումայի համար մրցակցելու հնարավորությունը։ Մադրիդյան ակումբը կարծում է, որ Դոննարումման կարող է երկարաժամկետ հեռանկարում փոխարինել Տիբո Կուրտուային։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ջանլուիջի Դոննարումային գնահատում է 40 միլիոն եվրո։
Ավելի վաղ ֆուտբոլիստը չէր կարողանում համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու հարցում։