«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն հույս ուներ, որ Լամին Յամալը կկարողանա գոլ խփել «Մալյորկայի» դեմ խաղում (3-0):
«Ես անհանգստանում էի Յամալի համար 65-րդ րոպեից սկսած, քանի որ նա չկարողացավ իրացնել իր հնարավորությունը։ Ես նրան ասացի, որ հնարավորությունը կրկին կգա, և այդպես էլ եղավ», – Արաուխոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Լամին Յամալը նույնպես գոլային փոխանցում կատարեց Ռաֆինյային, ով 7-րդ րոպեին բացեց հաշիվը։