«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին հստակեցրել է, որ ինքը գոհ չէ թիմում երկրորդական դերից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օլմոն չի համակերպվի Ֆլիկի համակարգում երկրորդական դերի հետ։ Կիսապաշտպանը հասկանում է, որ մրցակցությունը մեծ է, բայց նա վճռականորեն տրամադրված է դառնալ թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը։
Իսպանական Լա Լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ Դանի Օլմոն փոխարինման դուրս եկավ խաղակեսի սկզբում և խաղաց ամբողջ երկրորդ խաղակեսը։ «Բարսելոնան» հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 23-ին՝ հյուրընկալվելիս «Լևանտեի» դեմ։