Սերբ կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչը, որի իրավունքները պատկանում են Թուրինի «Յուվենտուսին», կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է deadlinedaylive-ը, հարձակվողն ունի Իսպանիայի առաջնության լավագույն ակումբներից մեկում աշխատելու հնարավորություն։ Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում Վլահովիչի հետ պայմանագիր կնքելու հարցում։ «Ծեր սինյորան» իր հերթին պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից։
25-ամյա գոլահարի պայմանագիրը իտալական ակումբի հետ լրանում է հաջորդ տարվա հունիսի վերջին։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։