Լիոնել Մեսսին գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։

Ինչպես հայտնում է Goal պորտալը՝ արգենտինացին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը։

Հիշեցնենք, որ Մեսսիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո, իսկ Ռոնալդուի տրանսֆերային արժեքը՝ 12 միլիոն եվրո։