Ջորջիո Կյելինին նշել է, թե ով է եղել իր ամենաբարդ մրցակիցը

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջորջիո Կելինին խոսել է իր կարիերայի ընթացքում հանդիպած ամենաբարդ մրցակիցների ու կարևոր թիմակիցների մասին։

«Ամենաուժեղ հարձակվողը, որի դեմ երբևէ խաղացել եմ, Զլատան Իբրահիմովիչն է։ Նրա գալուց ի վեր Իտալիա՝ նա մեծ անհատականություն էր։ Իսկ թիմակիցներից ամենաշատը սովորել եմ Կրիշտիանու Ռոնալդուից»,– ասել է Կելինին Sky Sports-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Կելինին կարիերան ավարտել է 2023 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 39 տարեկանում, հանդես գալով ամերիկյան «Լոս Անջելեսի» կազմում։