Դարպասապահ Էդերսոնը չի ընդգրկվել «Մանչեսթեր Սիթիի» կազմում շաբաթ օրը կայանալիք «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղի համար։ Ենթադրվում է, որ բրազիլացու բացակայությունը պայմանավորված է նրա հնարավոր տեղափոխությամբ «Գալաթասարայ». թուրքական ակումբը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում։
Սակայն Խոսեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսում Էդերսոնի բացակայությունը բացատրեց ստամոքսի խնդիրներով։ Դրանից հետո «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը քննադատության ենթարկվեց սոցիալական ցանցերում։
Goal պորտալը երկրպագուների կողմից արված մեկնաբանությունների ընտրանի է հրապարակել։ Նրանք Գվարդիոլային մեղադրել են ստելու մեջ՝ կարծելով, որ Էդերսոնը չի ընդգրկվել թիմից նրա հեռանալու պատճառով։
«Մանչեսթեր Սիթին» 4։0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։