Հայտնի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով ներկայումս «Ֆիորենտինայի» խաղացող է, կարող է վերադառնալ Անգլիա։
Sun-ի տվյալներով՝ նրա նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», հետաքրքրված է 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով։ «Կարմիր սատանաները» քննարկում են իսպանացուն «Օլդ Թրաֆորդ» վերադարձնելու տարբերակը։
Դավիդը միացել է ֆլորենցիայի թիմին անցյալ տարվա օգոստոսին։ Դարպասապահը կնքել է երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը հաշվարկված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Վերջին խաղաշրջանում դարպասապահը Սերիա Ա-ում անցկացրել է 35 խաղ։ Դե Խեան բաց է թողել 38 գոլ և 11 խաղում պահպանել է դարպասը անառիկ։