«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հնարավորությունները։
«Կարծում եմ՝ Ալոնսոն որպես մարզիչ մեծ ապագա ունի։ Հավատում եմ, որ նա կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի ամենաուժեղներից մեկը, հնարավոր է՝ լավագույնը։ Խաբին գիտի ինչպես հասնել իր նպատակներին և առավելագույնս օգտագործել թիմի ներուժը», – Լևանդովսկու խոսքերն է փոխանցում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ 43-ամյա իսպանացին այս ամռանը ստանձնեց «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ալոնսոն «Ռեալի» հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի կեսը։