«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Վիկտոր Լինդելոֆը, ով ներկայումս ազատ գործակալ է, ունի Գերմանիայի առաջնությունում հանդես գալու հնարավորություն:
Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Բայեր Լևերկուզենը»: «Դեղագործները» պատրաստվում են մեկ տարվա աշխատանքային պայմանագիր կնքել փորձառու խաղացողի հետ:
Սկանդինավյան պաշտպանը մանկունիանյան ակումբում խաղացել է ութ տարի: Անգլիական Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Վիկտորը մասնակցել է 16 խաղի և ստացել մեկ դեղին քարտ: