«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական առաջարկ է ստացել Էդերսոնի համար

Իտալական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում։

«Գալաթասարայը» պաշտոնական առաջարկ է ներկայացրել մանկունիական ակումբին և պատրաստ է բրազիլացի դարպասապահի համար վճարել շուրջ 10 միլիոն եվրո։ Սակայն «Սիթին» պահանջում է ավելի բարձր գումար, և կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Էդերսոնը հեռանա «Սիթիից», անգլիական գրանդը նպատակ ունի փոխարինող գտնել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տեսքով։