«Միլանի» տեսադաշտում նոր հարձակվող կա

Իտալական «Միլանը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հարձակվող Ռասմուս Հոյլունդին ձեռք բերելու ուղղությամբ, սակայն եթե չհաջողվի իրականացնել այդ տրանսֆերը միլանյան ակումբը կարող է այլընտրանքներ դիտարկել։

Մասնավորապես, շվեյցարացի հարձակվող Բրիլ Էմբոլոն, ով ներկայումս կոնֆլիկտային իրավիճակում է «Մոնակոյի» հետ։ Նրա գործակալները ակտիվորեն առաջարկում են խաղացողին իտալական գրանդին։ Չնայած այս տարբերակը առաջնային չէ, «Միլանը» շարունակում է հետևել զարգացումներին։

Ակումբը մտադիր է հարձակվողի հարցը լուծել մինչև օգոստոսի ավարտը՝ պահպանելով միաժամանակ մի քանի հնարավոր ուղղություններ։