«Միլանը» տրանսֆերային նպատակ ունի

Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Միլանը» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին փուլում առաջնահերթություն է տվել հարձակման գծի ուժեղացմանը։

«Ռոսոներիների» գլխավոր նպատակը դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդն է։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունները շարունակվում են, սակայն գործարքի բանաձևի շուրջ տարաձայնությունները մնում են հիմնական խոչընդոտը։ Սպասվում է, որ հաջորդ շաբաթ «Միլանը» կվերսկսի շփումները թե՛ խաղացողի, թե՛ անգլիական ակումբի հետ՝ համաձայնության հասնելու նպատակով։