«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Լամին Յամալի մասին իր կարծիքով։ 18-ամյա վինգերի հաջող մեկնարկ ունեցավ մրցաշրջանում՝ խփելով գոլ և կատարելով գոլային փոխանցում Լա Լիգայի առաջին տուրում՝ «Մալյորկայի» դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։
«Ես խնդրեցի Լամինին օգնել թիմին։ Նա յուրահատուկ խաղացող է, ամբողջ աշխարհը նրան հետևում է։ Դատելով նրանից, թե ինչ եմ տեսնում մարզումների ժամանակ, նա մոտիվացված է, և խաղերի ժամանակ, որոնցում նա պայքարում է, մասնակցում է պաշտպանությանը։ Ես ուրախ եմ նրա համար», – ասել է Ֆլիկը խաղից հետո տված հարցազրույցում։
Անցյալ մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 55 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը հուլիսին նշել է իր 18-ամյակը։