«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը մեկ քայլ հեռու է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուց։ «Անտառայինները» գրեթե համաձայնեցրել են «Ծեր Սինյորայի» հետ գործարքի բոլոր կետերը, հայտնում են լրագրողներ Մատեո Մորետտոն և Ֆաբրիցիո Ռոմանոն։
Խոսքը լիարժեք տրանսֆերի մասին է, որի արժեքը կկազմի մոտ 35 միլիոն եվրո։ Ակնկալվում է, որ կողմերը կկարգավորեն բոլոր մանրամասները 48 ժամվա ընթացքում։ Անցյալ ամռանը «Յուվենտուսը» Դուգլաս Լուիսին ձեռք բերեց «Ասթոն Վիլայից» 51,5 միլիոն եվրոյով։
Կիսապաշտպանը չկարողացավ իրեն դրսևորել Իտալիայում՝ թուրինյան ակումբի կազմում խաղալով ընդամենը 27 խաղ և գոլ չխփելով։ 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել նաև «Էվերթոնը» և «Վեսթ Հեմը»։