Պեպ Գվարդիոլա․ «Այստեղ միշտ դժվար է, ուստի ես շատ գոհ եմ արդյունքից»

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Խաղից հետո «Քաղաքայիմների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի անցյացրած խաղից.

«Առաջին խաղակեսը լավն էր, երկրորդը՝ ոչ։ Մենք կարճ նախամրցաշրջանային հավաք անցկացրինք։ Մենք միշտ խնդիրներ ենք ունեցել «Մոլինյոյում»։ Երկու տարի առաջ մենք պարտվեցինք այստեղ, իսկ անցյալ մրցաշրջանում Ջոն Սթոունսը գոլ խփեց վերջին րոպեներին։ Այստեղ միշտ դժվար է, ուստի ես շատ գոհ եմ արդյունքից։

Մենք լավ խաղացինք։ Հենց սկզբից մենք լավ տեմպ և արագություն ցուցադրեցինք», – ասել է Գվարդիոլան։

Երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Թոթենհեմին»։ Խաղը կկայանա օգոստոսի 23-ին։