Հայտնի է՝ որտեղ է Ռոդրիգոն ցանկանում շարունակել կարիերան

ESPN-ի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն որոշել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի դեպքում իր նախընտրած ուղղությունը «Լիվերպուլն» է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստին մինչև 2030 թվականը նախատեսված պայմանագիր առաջարկել։

Անցած մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։